Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

25.07.2018

Հուլիսի 25-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն ու Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը այցելեցին Կապանի ժամանակակից արվեստի թանգարան։ Ավագ գիտաշխատող եւ թանգարանի պատասխանատու Բորիկ Մինասյանը հյուրերին ուղեկցեց դեպի ցուցասրահներ։ Ժամանակակից արվեստի յուրօրինակ նմուշներին ծանոթանալուց հետո պաշտոնյաները խոսեցին թանգարանի խնդիրներից։

Այստեղ 500-ին հասնող կտավներ, արվեստի եզակի նմուշներ են պահվում։ Վերջին շրջանում մասնավոր միջոցներով երկու ցուցասրահ են նորոգել։ Վերանորոգման անհրաժեշտությունից բացի թանգարանը նաեւ զբաղեցրած տարածքի հարցում իրավական խնդիրներ ունի։ Մարզպետ Կարեն Համբարձումյանն ու համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը շեշտեցին, որ այսպիսի հարստությունը պահպանել է պետք եւ խոստացան հնարավորության դեպքում լուծում տալ թանգարանի խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33