Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՐԶՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

26.07.2018

Հուլիսի 26-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մարզպետարանում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ քննարկեց մարզում  խմելու ջրի մատակարարման առկա վիճակը, խնդիրները, բնակիչների դժգոհությունները: Սյունիք էին այցելել

«Վեոլիա ջուր» ՓԲԸ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը,  ընկերության «Արեւելք» ՏՏ տնօրեն Կարապետ Օհանյանը, նրա տեղակալ Սպարտակ Մկրտչյանը՝ ծանոթանալու մարզի նոր ղեկավարությանը եւ  հստակեցնելու համատեղ աշխատանքում  ստանձնած պարտավորությունների  կատարումը:

Մարզպետը «Վեոլիա ջրի»  պատասխանատուներին ներկայացրեց  մարզի բոլոր համայնքներից մարզպետարանի ստացած՝  ջրամատակարարման հետ կապված բողոքներն ու խնդիրները:  Հյուրերը խոստացան առավել մանրամասնորեն ուսումնասիրել  դրանք եւ ձգտել վերացնել թերությունները:

Քանի որ համակարգում առաջացած վթարները ուշացումով վերացնելը ընկերության ներկայացուցիչները բացատրեցին թափուր հաստիքների առկայությամբ եւ աշխատակիցների սակավ լինելով, Կարեն Համբարձումյանն առաջարկեց օգտվել մարզպետարանում աշխատանքի համար հերթագրված  քաղաքացիների ռեզերվից եւ լրացնել բացը:

Մարզպետը հյուրերի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն փաստին, որ վթարների վերացումից հետո քանդված տարածքները չեն բերվում նախկին բարեկարգ տեսքին, եւ խոստում լսեց այսուհետ այդ հարցում եւս «Վեոլիա ջրի» հետեւողական լինելու մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:15:48