Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

27.07.2018

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ  հուլիսի 27-ին մասնակցել է Կապանի համայնքապետարանում կայացած հանդիպմանը, որի ժամանակ նախարարը համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։

Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով Ն.Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների եւ առկա իրավիճակի միջեւ ու համատեղ ջանքերով հասնել համայնքների տնտեսական եւ սոցիալական բարեկեցությանը»:  Սուրեն Պապիկյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը եւ միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարեւոր է մարզպետարանի, համայնքապետարանի եւ ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։

Իր խոսքում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Կապանում առկա հիմնախնդիրներին եւ դրանց հնարավոր լուծման հեռանկարներին, կարեւորել է այդ գործում մարզային եւ համայնքային կառույցների փոխհամաձայնեցված աշխատանքը։

Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը լսել է համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին անհանգստացնող մտահոգությունները, պատասխանել նրանց հարցերին։

 Աղբյուրը՝   http://mtad.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36