Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ

06.08.2018

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր

Վրեժ Գաբրիելյանը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի օգոստոսի 3-ի հրամանով  Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ նշանակված  Լեոնիդ Գրիգորյանին (պահեստազորի փոխգնդապետ):

Մարզպետը շնորհավորեց Լ.Գրիգորյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք եւ նրա ղեկավարած կառույցի հետ սերտ ու կառուցողական համագործակցության, նաեւ աջակցելու  պատրաստակամություն հայտնեց՝ ի շահ մարզում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հնարավորինս շուտ վերացման:

Վրեժ Գաբրիելյանը, քանի որ առաջին անգամ էր հանդիպում Սյունիքի մարզի նոր ղեկավարության հետ, մարզպետին հակիրճ  ներկայացրեց իրենց գործունեությունը եւ համագործակցության այն շրջանակը, որը նախատեսված է փրկարար ծառայության եւ մարզպետարանի միջեւ:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը Կարեն Համբարձումյանին տեղեկացրեց նաեւ ընթացիկ եւ սպասվող մի շարք դրամաշնորհային  ծրագրերի մասին, որոնք միտված են մարզում բարելավելու ոլորտի աշխատանքը:

Քննարկվեցին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանման ծառայությունների տեխնիկական վերազինման, ճանապարհներին նոր հենակետերի տեղադրման, Մեղրիում եւ Սիսիանում շենքային պայմանների բարելավման եւ այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 17:22:43