Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԷԻՆ ՊԱՏԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
09.08.2018
Օգոստոսի 8-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ հանդիպելու էին եկել Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի մի խումբ ծնողներ ու աշակերտներ:
Վերջիններս, 1-ին տեղը գրավելով «Էտյուդ - 2018» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնում, հրավեր էին ստացել ներկայացնելու Հայաստանը Վրաստանում անցկացվող «Оранжевый Кобулети» փառատոնում: Այդ հնարավորությունը նրանք ստացան Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ եւ հուլիսի 11-18-ը փառատոնում օտար հանդիսատեսին ներկայացրեցին իրենց արվեստը, արժանացան դափնեկրի կոչումների եւ 7 օրյա հանգիստ ունեցան Սեւ ծովի ափին:
Երեխաներն ու ծնողները եկել էին Սյունիքի մարզպետին պատմելու իրենց տպավորություններից, շնորհակալություն հայտնելու աջակցության համար եւ ներկայացնելու իրենց ապագա ծրագրերը: