Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԷԻՆ ՊԱՏԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

09.08.2018

Օգոստոսի 8-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ հանդիպելու էին եկել Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի մի խումբ ծնողներ ու աշակերտներ

Վերջիններս,  1-ին տեղը գրավելով   «Էտյուդ - 2018» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնում, հրավեր էին ստացել ներկայացնելու Հայաստանը Վրաստանում անցկացվող «Оранжевый Кобулети» փառատոնում: Այդ հնարավորությունը նրանք ստացան Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ եւ հուլիսի 11-18-ը փառատոնում  օտար հանդիսատեսին ներկայացրեցին իրենց արվեստը,  արժանացան դափնեկրի կոչումների եւ 7 օրյա հանգիստ ունեցան Սեւ ծովի ափին:  

Երեխաներն ու ծնողները եկել էին Սյունիքի մարզպետին պատմելու իրենց տպավորություններից, շնորհակալություն հայտնելու աջակցության համար եւ ներկայացնելու իրենց  ապագա ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-21 10:46:03