Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
12.08.2018

Սիրելի՛ սյունեցի երիտասարդներ
Շնորհավորում եմ ձեզ այսօր նշվող Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ բոլորիդ երիտասարդությանը բնորոշ լավատեսություն, կենսախնդություն, նպատակներին հասնելու հաստատակամություն եւ դժվարություններին դիմագրավելու ամուր կամք: Թո՛ղ երիտասարդական երազանքների եւ հույսերի վառ ալիքները մշտապես ուղեկցեն ձեզ ու բազմապատկեն հավատն ապագայի հանդեպ:
Երիտասարդ տարիները ոչ միայն կյանքի որոշակի ժամանակահատված են, այլեւ հոգու վիճակ, երբ ձեր մեջ ստեղծագործ ուժերի ահռելի պաշար եք տեսնում եւ համարձակություն՝ անգամ թվացյալ անհնարին հասնելու համար:
Ձեր ունեցած մեծ ներուժն է, որ անընդհատ փոփոխություններ է բերում մեր հասարակություն, եւ այսօր էլ տեսնում եք, որ կառավարման բոլոր օղակներում մեծ տեղ է տրված երիտասարդությանը:
Ձեր անձնական հաջողություններով ու ձեռքբերումներով է կերտվում նաեւ հարազատ համայնքի, մարզի, երկրի պատմութունը, ուստի, օգտվե՛ք այսօր ունեցած երիտասարդական ավյունից եւ ձգտեք դառնալ մեր հայրենիքի համար արժանավոր քաղաքացիներ:
Եվս մեկ անգամ շնորհավո՛ր օգոստոսի 12-ի տոնը, թո՛ղ բոլորիդ կյանքի ուղին հաղթական արշավ լինի դեպի առաջընթացը, դեպի բարին ու առավել գեղեցիկ պետության կառուցումը: