Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ

16.08.2018

Օգոստոսի 16-ին Սյունիքի մարզպետարանում (մարզային նոր իշխանությունների պաշտոնակալությունից հետո առաջին անգամկայացավ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը:

Այն վարում էր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը. նա ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է  եւ՝  խորհրդի անդամ: Մյուս երկու  անդամներից մեկը  պետք է ներկայացնի  Սյունիքի մարզպետարանը, մեկին էլ  նշանակում է «ԶՊՄԿ» ՓԲԸ  գլխավոր  տնօրենը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալները:

Նիստի օրակարգային հարցերի շարքում էր հոգաբարձուների խորհրդի նոր կազմի հաստատումը. եւ այսպես, նոր անդամներն են  Սյունիքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար  Տիգրան Իվանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը:  

Նիստի ընթացքում հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը հաշվետվություն ներկայացրեց 2018 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, հիմնադրամի բյուջեի մուտքերի եւ ներկա դրամական միջոցների, դրանց աղբյուրների, հիմնադրամի աշխատակազմի գործունեության մասին:

Կարեն Համբարձումյանը  շնորհավորեց խորհրդի նոր անդամներին, եւ նշեց, որ հիմնադրամի գործունեությունը մարզի բնակչության համար,  հատկապես սոցիալական ծրագրերի առումով, կարեւոր է, եւ ինքը շահագրգռված է դրա գործունեության շարունակականության ապահովմամբ: Քանի որ հիմնադրամի միջոցների գոյացման մեջ  ամենամեծ ներդրումն ունեցել է  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն,  մարզպետը ցանկացավ ճշտել նաեւ պարոն Հոֆմանի դիրքորոշումն ու    հիմնադրամի հետագա գործունեության մեջ հանքարդյունաբերական ընկերության քաղաքականությունը: «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի  տեղակալը պատասխանեց, որ ծրագրերը քննարկելիս ու դրանց ուղղությունները որոշելիս՝  նախեւառաջ ներդրումները պետք է հստակորեն տարանջատվեն  նվիրատվություններից: Ինչ վերաբերում է ֆինանսավորման հարցերին, Թ.Հոֆմանը նշեց, թե քանի որ ինքը նոր է աշխատում ձեռնարկությունում, նախ պետք է համատեղ քննարկել ու հասկանալ հիմնադրամի ծրագրերի նպատակահարմարությունը, արդյունավետությունը, պահանջված լինելը:

 

Որոշվեց, որ առաջիկայում խորհրդի անդամները կունենան   հանդիպումներ՝ առավել մանրամասնորեն քննարկելու հետագա անելիքները եւ հստակեցնելու հիմնադրամի գործունեության ուղղությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10