Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

25.08.2018

Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է  Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում:

Նախարարը նախ եղավ Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց  է  եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռեւս ջեռուցման խնդիր կա,  քանի որ բնական գազից չեն կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելու ծրագրեր հուշեց՝ նշելով, որ դա խնդրի լուծման  ամենաարդյունավետ տարբերակը կլինի:  Ա.Թորոսյանը շրջեց կենտրոնի   բաժանմունքներում, ծանոթացավ բուժանձնակազմին եւ առկա բժշկական սարքավորումներին: Այստեղ աշխատակիցները բարձրաձայնեցին նեղ մասնագետների ցածր վարձատրության մասին, քանի որ նրանք  վճարվում են ըստ բնակչության թվի, եւ Մեղրիում ցածր աշխատավարձ է գոյանում...

Շարունակելով մարզային այցը՝ նախարարն ու մարզպետը եղան Քաջարանի, Կապանի բժշկական կենտրոններում, որոնք եւս հիմնանորոգված են եւ նոր կահավորված, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղում, որը նույնպես նորակառույց է: Այցելեցին նաեւ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ նախարարը ծանոթացավ տարբեր դրամաշնորհների միջոցով հիվանդների համար ստեղծված արհեստանոցներին եւ այլ հնարավորությունների:

Արսեն Թորոսյանը եղավ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում եւս, որի շենքը վերանորոգման կարիք ունի եւ մասնակցեց Սյունիքի մարզպետարանում ՀՀ ԿԳ նախարարի մասնակցությամբ անցկացված մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Վաղը առողջապահության նախարարը կշարունակի աշխատանքային հանդիպումները Գորիսում եւ Սիսիանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02