Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.08.2018

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ

Սրտանց շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝  Գիտելիքի եւ դպրության  տոնի առիթով:

Լուսավոր այս օրը շատերիս երջանիկ հիշողություններ, շատերիս ջերմ սպասումներ է բերում, եւ թանկ է յուրաքանչյուրի համար՝ ով սովորել է,  սովորեցնում է եւ սովորում է:

Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, ձեզ բազում նվաճումներ, նպատակասլացություն,  անսպառ եռանդ, բարձր առաջադիմություն եմ ցանկանում, իսկ ձեզ՝ սիրելի՛ մանկավարժներ ու դասախոսներ՝ մասնագիտական հաջողություններ, ստեղծարար միտք ու համբերատարություն անչափ պատասխանատու եւ պատվաբեր ձեր  աշխատանքում:

Շարունակե՛ք բարձր պահել մարզի բարի համբավը՝ կրթական ոլորտում գրանցելով  նորանոր ձեռքբերումներ: Թո՛ղ նոր ուսումնական տարում ձեր սաներին փոխանցած գիտելիքներն ու հմտությունները հետագա ճանապարհի վստահելի ուղեկից   դառնան սյունեցիների նոր սերնդի համար:

Առանձնակի  ջերմությամբ շնորհավորում եմ այն մանուկներին, ովքեր սրտի թրթիռով են սպասել այս օրվան եւ առաջին անգամ են ոտք դնում գիտելիքների գրավիչ աշխարհ՝ դպրոց. մաղթում եմ, որ  իրականանան ուսումնառության տարիների հետ կապված ձեր  բոլոր ակնկալիքները: 

Թո՛ղ գիտելիքի լույսը ուղեկցի բոլորիդ ողջ տարին, եւ թո՛ղ այս Սեպտեմբերի 1-ը   նոր հնարավորությունների  ու հաղթական ձեռնարկների սկիզբ դառնա  Սյունիքի մարզի կրթական համակարգի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37