Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

04.09.2018

Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում, «Մաքուր Հայաստան»  ծրագրի  իրականացման շրջանակներում, տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: Նպատակը սեպտեմբերի 8-ի համապետական  շաբաթօրյակի ընթացքում մարզոմ կազմակերպվող աշխատանքների  քննարկումն էր, նախապատրաստական միջոցառումներին ու խոչընդոտներին  ծանոթանալը: Մասնակցում էին մարզի բոլոր համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայությունների, ճանապարհաշինական կազմակերպությունների, ոստիկանության աշխատակիցներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Յուրաքանչյուր համայնքից զեկուցեցին իրենց մոտ մշակված՝ այդ օրվա հետ կապված  աշխատանքային պլանի մասին, խոսք եղավ նաեւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության, այդ բացը լրացնելու տարբերակների մասին: Ներկայացվեց տեղեկատվություն  մինչ այժմ համայնքերում փակված եւ դեռեւս փակման ենթակա չսահմանված աղբատեղիների   մասին: Խորհրդակցության ընթացքում  քննարկվեցին նաեւ մարզում աղբահանության վճարների գանձման պատկերն ու յուրաքանչյուր համայնքի արձանագրած ցուցանիշները:

Մարզպետարանի աշխատակազմի  քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Էդուարդ Միրզոյանը նշեց, որ իրականացված ծրագրի շրջանակներում այսօր արդեն իսկ մարզի բնակչութան 83 տոկոսին աղբահանության ծառայություն է մատուցվում. իհարկե, դեռ շատ տեղերում այն կազմակերպելու խնդիր կա՝ հատկապես գյուղական բնակավայրերում,   բայց ցուցանիշը հանրապետության կտրվածքով գոհացուցիչ է: Էդ. Միրզոյանը ներկաներին տեղեկացրեց  նաեւ Սյունիքի մարզում տնտեսվարողների հետ աղբահանության պայմանագրերի կնքման ընթացքի եւ աղբահանությանն առնչվող՝ «ՀՀ վարչական օրենսգրքում»  կատարված փոփոխությունների  մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28