Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
04.09.2018

Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ:
Ընդունելության էր ներկայացել 54 քաղաքացի: Նրանց հիմնական մասը կա՛մ դրամական աջակցություն, կա՛մ աշխատանք էր խնդրում:
Բավարվել է 28 հոգու՝ դրամական օգնություն ստանալու դիմումը, 2 հոգու աշխատանքի տեղավորման հարցը: Ընդունելության եկած եւս 24 հոգու ներկայացրած խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, եւ մարզպետարանի ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվելուց հետո դրանց պատասխան կտրվի: