Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

06.09.2018

Սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը Կապանում մասնակցեց ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան (նշվում է սեպտեմբերի 4-ին) նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը:

Կարեն Համբարձումյանը շնորհավորեց մարզի փրկարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշելով, որ նրանք կարեւոր դերակատարում ունեն մարզի բնականոն ընթացքի ապահովման գործում: Նա հավելեց, որ Սյունիքում կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն: Իհարկե,  ոլորտում կան նաեւ  խնդիրներ՝ հատկապես ժամանակակից տեխնիկայով ծառայությունը վերազինելու հարցում, որի ուղղությամբ  մարզպետարանն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան աշխատանքներ են տանում:

Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը եւս ողջունեց փրկարարներին՝ անձնակազմին մաղթելով հաջողություններ երկրի համար կարեւոր ծառայության մեջ ու նրանց փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի եւ Փրկարար ծառայության տնօրենի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Մասնագիտական տոնի կապակցությամբ եւ բարեխիղճ ծառայության համար փրկարար ծառայության վեց աշխատակից Սյունիքի մարզպետից  շնորհակալագիր ստացավ: Անձնակազմի չորս անդամի հանձնվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գերատեսչական մեդալ, մի քանի հոգու՝ նախարարի պատվոգիր:

Տոնական միջոցառման մասնակիցները նաեւ շրջայց կատարեցին  շարահրապարակում  եւ  ծանոթացան ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցներին ու սարքավորումներին, հրշեջ մեքենաներին:

Հյուրերն այցելեցին մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն եւս, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, հնարավորություններին եւ խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33