Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
07.09.2018
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն անսպասելի այցեր է սկսել մարզի հանրակրթական դպրոցներ: Վերջին օրերին նա եղել է Կապանի N 7, N 1 հիմնական եւ Աճանանի միջնակարգ դպրոցներում: Նման այցերի նպատակն է, առանց նախապես զգուշացնելու լինելով տեղերում, հավաստիանալ, որ դպրոցում նախատեսված ընթացակարգերը բնական հունով են ընթանում, հետեւել դասարանների կազմավորման, աշակերտների այցելությունների, դասաժամերի անցկացման իրական պատկերին, կրթօջախների կարգուկանոնին: Սյունիքի մարզպետը նաեւ շրջել է դպրոցներում՝ ծանոթանալով շենքային եւ գույքային պայմաններին, ուսուցչական կազմին, նաեւ՝ առկա խնդիրներին:
Կարեն Համբարձումյանը կշարունակի նման անակնկալ այցերը՝ լինելով մարզի բոլոր դպրոցներում: