Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

07.09.2018

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն անսպասելի այցեր է սկսել մարզի հանրակրթական դպրոցներ: Վերջին օրերին նա եղել է Կապանի  N 7, N 1 հիմնական եւ Աճանանի միջնակարգ դպրոցներում: Նման այցերի   նպատակն է, առանց նախապես զգուշացնելու լինելով տեղերում,  հավաստիանալ, որ  դպրոցում  նախատեսված ընթացակարգերը բնական հունով են ընթանում, հետեւել դասարանների կազմավորման, աշակերտների այցելությունների, դասաժամերի անցկացման իրական պատկերին, կրթօջախների կարգուկանոնին: Սյունիքի մարզպետը նաեւ շրջել է դպրոցներում՝ ծանոթանալով շենքային եւ գույքային պայմաններին, ուսուցչական կազմին, նաեւ՝ առկա խնդիրներին:

Կարեն Համբարձումյանը կշարունակի նման անակնկալ այցերը՝ լինելով մարզի բոլոր դպրոցներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53