Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

08.09.2018

Այսօր առավոտից Սյունիքի մարզում սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները:

Ըստ մարզպետարանի կողմից նախապես կազմված շաբաթօրյակի պլանի՝ յուրաքանչյուր համայնքում հստակեցվել են աշխատանքների իրականացման վայրերը, այդտեղ նախատեսվող գործողությունները, դրանց համար պատասխանատու անձինք եւ կազմակերպությունները:

Մարզի 8 համայնքների բոլոր բնակավայրերում  շաբաթօրյակին  մասնակցում են աշխատանքային կոլետիվները, պետական, համայնքային, մասնավոր հատվածի եւ այլ կազմակերպություններ, կրթական հաստատությունները, տնտեսվարող սուբյեկտները, բնակիչներ: Սյունիքում սահմանազատվել եւ ըստ պատասխանատվության շրջանակների հստակեցվել է աշխատանքների իրականացման  451 տարածք:

Սյունիքի մարզպետարանը համակարգում եւ շաբաթօրյակի աշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն է ստանում համայքներից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03