Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ ԷՐ

08.09.2018

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր մասնակցեց Կապանի N զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված միջոցառումներին:

Առավոտից զորամասի տարածքում կազմակերպված ուսումնական կետերում ցուցադրված էին զենք, զինամթերք, զրահատեխնիկա, եւ մարզպետը, զորամասի հրամանատարության հետ շրջելով, ծանոթացավ դրանց: Զորամասն այսօր բաց էր բնակչության համար, եւ այստեղ էին  աշակերտներ, ուսանողներ, քաղաքացիներ,  ովքեր նույնպես շրջում ու ծանոթանում էին ուսումնական կետերում ներկայացվածին: Հյուր էին եկել նաեւ Արցախյան ազատամարտի վետերաններ, որոնցից շատերը կանգնած են եղել զորամասի կազմավորման ակունքներում:

Մարզի ղեկավարն այցելեց նաեւ զորամասի ճաշարան՝ ծանոթանալու զինվորների այսօրվա ճաշացանկին:

Այնուհետեւ տեղի ունեցավ տոնական միտինգ, որի ընթացքում ներկայացվեցին զորամասի պատմությունը, նրա հիմքում եղած զորամիավորումների ռազմական ուղին: Ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Սյունիքի մարզպետը: «Մեր հայրենիքում զինվորական յուրաքանչյուր ստորաբաժանման ստեղծման ու  կայացման  թիկունքում հայոց  ազատամարտի տարիներն են՝ կամավորական շարժումից մինչեւ մասնագիտացված ռազմական  կառույցներ ստեղծելու ճանապարհը, հայ զինվորի կերտած հաղթանակները: Ուստի, ամեն նման տոնակատարություն եւ ծնունդ  մեզ բերում է  ազատ, ինքնիշխան պետության զավակը լինելու հպարտությունը եւ   վստահությունը,  որ Հայաստան աշխարհի  խաղաղության  պահպանությունն ամուր ձեռքերում է, մեր սահմանները՝ անառիկ», -  մասնավորապես նշեց Կարեն Համբարձումյանը՝ տոնական օրվա առիթով զինվորականներին  մաղթելով  անվտանգ ծառայություն, ամուր ռազմական ոգի, անամպ երկինք:

Շնորհավորանքներ  եւ բարեմաղթանքներ հնչեցին նաեւ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ժ.Պողոսյանից, զորամասի հրամանատար գնդապետ Ա.Պողոսյանից, Կապանի ԵԿՄ-ից,  ժամանակին այստեղ ծառայած՝ Կապանի պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Ա.Գաբրիելյանից, սերժանտական խորհրդի նախագահից, Սյունիքի տարածաշրջանային  քոլեջի ուսանողից:

Օրվա կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ ու  զինվորականներ պատվոգրեր ստացան, իսկ կարգապահությամբ աչքի ընկած զինծառայողներից մի քանիսը՝ շատ սպասված արձակուրդ… Զորամասը «Մարտական խաչ»  1-ին աստիճանի շքանշանակիր է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36