Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ 3-ՐԴՆ ԷՐ
12.09.2018

Սյունիքի մարզի թիմը 3-րդ տեղն է գրավել «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» մրցույթի 2018 թվականի եզրափակիչ փուլում, որն անց է կացվել սեպտեմբերի 4-7-ը Վանաձորում: Մրցույթն արդեն 2-րդ անգամ կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Եզրափակիչ փուլին մասնակցել են մարզային փուլերում հաղթած 100 մասնակիցներ (10 թիմ՝ 10 անդամով): Մրցումների ծրագրում ընդգրկված էր հինգ մրցաձեւ:
Սյունիքի մարզից աղջիկների պայքարում Վիկտորյա Հայրապետյանը հաղթող է դարձել «հեռացատկ տեղից» մրցաձեւում, «հենում պառկած դրությունից» վարժություններում հաղթել է Լուսիկ Թաթարյանը:
Թիմային հաշվարկով «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» 2018 թվականի մրցույթում հաղթել է Շիրակի մարզի թիմը, Լոռու մարզի թիմը զբաղեցրել է 2-րդ, իսկ Սյունիքի մարզի թիմը՝ 3-րդ տեղը:
Մրցույթի նպատակն է Հայաստանի գյուղերում զարգացնել սպորտային կյանքն ու խթանել առողջ ապրելակերպը, ակտիվ հանգիստը: Մասնակիցները պետք է չլինեն պրոֆեսիոնալ մարզիկներ:
Մրցանակային տեղ գրաված մեր թիմը Սյունիք է բերել գավաթ, թիմի անդամներին հանձնվել են նաեւ հավաստագրեր, մեդալներ, մարզագույք: