Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՔՈՒՐ ՄՈԼՈՐԱԿ

15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, երբ նշվում է Համաշխարհային մաքրության օրը, Շիկահող այցելեցին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Միանալով «Մաքուր մոլորակ» միջոցառմանը՝ Շիկահող տանող ճանապարհին՝ «Սառը աղբյուր» կոչվող տեղանքում նրանք «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրի աշխատակիցների հետ մաքրեցին տարածքը պլաստիկ եւ կենցաղային աղբից: Սովորաբար, աղբյուրների, հուշարձանների մոտ գտնվող հենց նման վայրերն են զբոսախնջույքներից հետո աղբի կուտակման վայր դառնում… 

Նախարարն ու մարզպետը այնուհետեւ լսեցին գյուղամիջում իրենց սպասող բնակիչներին (նրանց բարձրացրած խնդիրները հիմնականում վերաբերում էին վառելափայտին), այցելեցին Շիկահողի պետարգելոցի վարչական շենք, որտեղ ծանոթացան նաեւ զբոսաշրջիկների գիշերակացի համար ստեղծված պայմաններին, եղան գյուղի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում:
Նրանց ուղեկցում էին Սյունիքի փոխմարզպետներ Հ.Համբարձումյանն ու Գ.Թադեւոսյանը, Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ն.Ղահրամանյանը, նախարարության աշխատակիցներ, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի
իններորդ դասարանի աշակերտները, որոնք եկել էին միանալու միջոցառմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36