Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ` ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ. ՍԻՍԻԱՆԻ ԲԿ-Ն ՉԻ ԼՈՒԾԱՐՎԵԼՈՒ

18.09.2018

Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 464-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Նախկին կառավարության այս որոշումը մեծ բողոքների տեղիք էր տվել Սիսիանում, եւ բնակիչների ձայնը տեղ հասցնելու ու խնդիրն ի շահ նրանց եւ բժշկական կենտրոնի աշխատակիցների հանգուցալուծելու համար՝ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ՀՀ վարչապետի, հարցին առնչվող նախարարների, կառավարության այլ անդամների հետ  հետեւողական աշխատանք էր տանում ու մեծ ջանքեր գործադրեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը.  տեղում քննարկումներ կազմակերպվեցին նաեւ ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության նախարարներ եւ բուժհիմնարկների կոլեկտիվների հետ:

Կառավարությունն իր սեպտեմբերի 14-ի որոշումը ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը հանգեցրել է տարածաշրջանի բնակչության և ընկերության աշխատողների դժգոհությանը: Նշված որոշման հիման վրա ընկերության լուծարման արդյունքում տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի կողմից, որի պարագայում, հաշվի առնելով առկա դժգոհությունները, նշված գործընթացի իրականացումը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կողմից նպատակահարմար չէ

Միաժամանակ, ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 464-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դրանում նախատեսված որևէ գործողություն չի իրականացվել, որի արդյունքում այս նոր՝ սեպտեմբերյան որոշման ընդունումից հետո որևէ լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն չի առաջանում,  ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28