Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ

20.09.2018

Սեպտեմբերի 20-ին Կապանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված՝ ՀՀ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների մարզային փուլը, որին մասնակցում էին տարածքային փուլերում  հաղթած Կապանի թիվ 2 ավագ, Գորիսի թիվ 4 ավագ, Մեղրու թիվ 1 միջնակարգ եւ Ույծի միջնակարգ դպրոցների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրված էր 2 աղջիկ, 3 տղա (նաեւ մարզիչը):

Մարզային փուլում 229 միավորով հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի թիմը, որն էլ սեպտեմբերի 28-30-ը Երեւանում  կներկայացնի Սյունիքի մարզը մրցումների հանրապետական փուլում:

Մեղրու թիմը հավաքել էր 204 միավոր, Գորիսինը՝ 200 միավոր, Ույծի թիմը՝ 190 միավոր:  

Մրցումների մարզային փուլի աշխատանքները համակարգում էր  մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վովա Այվազյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29