Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2018

Սիրելի՛ հայրենակիցներ

Ջերմորեն ու հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության տոնի կապակցությամբ: 
Այսօրվա մեր՝ այնքան փափագած Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց 27 տարի առաջ, բայց հետո դրան պետք է հաջորդեին համազգային պայքարի, հայոց աննկուն ոգու եւ արիության քննության տարիները, որոնց արդյունքում էլ մեր հաղթանակներով ամրագրեցինք անկախ երկիր ունենալու իրավունքը:
Սեպտեմբերի 21-ը տոն է՝ հանդիսավոր ու բերկրությամբ լի, բայց ամեն տարի մեր պետականության վերածննդի օրը նշելիս՝ պարտավոր ենք հիշել ու մեր հարգանքն ու խոնարհումը հավաստել նրանց հանդեպ, ովքեր եղան 1988-ին սկիզբ առած Ազգային զարթոնքի ակունքներում, նրանց, ովքեր լծվեցին նորանկախ պետության բանակաշինության գործին, նրանց, ում շնորհիվ անսասան մնացին մեր սահմաններն ու հավերժ փառք տալ նրանց անմահ անուններին, ովքեր այսօր մեզ հետ չեն…
Սիրելի՛ սյունեցիներ, դարերով պետականություն երազած մեր ազգի համար անգնահատելի է այս տոնի խորհուրդը, ուստի յուրաքանչյուրս ձգտենք մեր աշխատանքով, մեր բարի արարմունքով ու ջանքով մի նոր քար դնել Հայաստան ազատ երկրի շինարարության համար, ներդնել մեր եռանդը հաջորդ սերնդին առավել շեն, տնտեսապես հզոր ու կայուն հայրենիք ժառանգելու համար:
Սեպտեմբերի 21-ի առիթով մեր հանրապետությանը մաղթում եմ հաստատուն խաղաղություն, ամուր սահմաններ, դրանք հսկող զինվորներին՝ անփորձանք ծառայություն, բոլորիդ օջախներին՝ բարօրություն: 
Սիրե՛նք, նվիրվե՛նք մեր պետությանը, մարզին, համայնքին, գնահատե՛նք ու փայփայե՛նք անկախությունը, գիտակցենք, որ ամենքս անելիք ունենք այն ամրացնելու գործում:
Շնորհավո՛ր Սեպտեմբերի 21:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03