Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

22.09.2018

Սեպտեմբերի 21-ին Սյունիքի մարզի բոլոր համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին: Որոշ համայնքներում միջոցառումների շարքը մեկնարկել էր դեռ օրեր առաջ:

Անկախության օրը մարզկենտրոն Կապանում սկսվեց  Սուրբ Մեսրոպ  Մաշտոց եկեղեցուց, որտեղ  հանրապետական մաղթանք հնչեց՝ ի բարօրություն մեր ազատ եւ անկախ  հանրապետության:

Իսկ կենտրոնական հրապարակում զինվորական նվագախմբի խրոխտ քայլերգերն էին, Հայոց բանակի զենք-զինամթերքի ցուցադրությունը, որը  հատկապես գրավում էր մանուկներին, ռազմադաշտային խոհանոցը:

Այնուհետեւ Սյունիքի մարզպետի տեղակալներ Հերմինե Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը, Գոռ Թադեւոսյանը, համայնքային իշխանության ներկայացուցիչները, բազմաթիվ կապանցիներ ծաղկադրում կատարեցին Բաղաբուրջի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով այս անկախությունն իրենց կյանքի գնով մեզ նվիրած հայորդիների հիշատակին:

Կապանի Դ.Համբարձումյանի անվան մանկապատանեկան  մարզադպրոցում տարբեր մարզաձեւերից մրցումներ էին, իսկ մշակույթի կենտրոնում բացվեց կապանցի գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը:

Անկախության օրը մարզկենտրոնում ամփոփվեց տոնական համերգով եւ հրավառությամբ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29