Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

25.09.2018

Սեպտեմբերի 25-ին  ընդլայնված նիստ գումարեց Սյունիքի մարզի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը», որը Սյունիքի մարզպետի 2018թ. սեպտեմբերի 19-ի որոշումով գործում է նոր կազմով, այն ղեկավարում է մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը:

Նիստին մասնակցում էին նաեւ «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:

«Լիարժեք կյանք»  կազմակերպությունն այս տարվա հունվարից Հայաստաում UNICEF-ի ներկայացուցչության աջակցությամբ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Խոսենք նույն լեզվով» ծրագիրը, որն ուղղված է հաշմանդամության գնահատման նոր գործիքի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ու նոր մեթոդաբանության բարձրացմանը: Նման հանդիպումներ նախաձեռնել են բոլոր մարզերում, եւ կարեւորելով  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մարզային հանձնաժողովների դերը՝ որոշել են  ծրագրիրն իրականացնել՝ այս հանձնաժողովների  հետ համագործակցելով:

Նիստի ընթացքում կազմակերպության եւ նախարարության ներկայացուցիչները  ներկայացրեցին ոլորտում տարվող բարեփոխումները, ինչպես նաեւ վերը նշված գնահատման գործիքի իրավական հիմքերն ու գործնականում կիրառման առանձնահատկությունները: Մշակվող մեթոդաբանությունը կարող է կիրառվել  վերականգնողական ծառայություններ մատուցող պետական եւ հասարակական  կազմակերպություններում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47