Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

27.09.2018

Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ  հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանն ու Հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մուշեղ Կոստանդյանը  ճանաչողական այց են կատարել Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ եւ Ներքի Հանդ գյուղական բնակավայրեր: Այստեղ նրանք հանդիպումներ են ունեցել գյուղերի բնակիչների, ինչպես նաեւ գյուղական դպրոցների կոլետիվների հետ, այցելել որոշ դպրոցներ, ծանոթացել կրթօջախների պայմաններին ու խնդիրներին: Տեղերում բնակիչների հետ զրույցների ընթացքում մարզպետարանի ներկայացուցիչները լսել են  նրանց հուզող հարցերը,  արձանագրել բարձրացրած խնդիրները: Գյուղացիների ներկայացրած  հարցերը հիմնականում վերաբերում էին տեղացիներին վառելափայտով ապահովելուն, խմելու եւ ոռոգման ջրին, գյուղերը Կապան քաղաքին կապող տրանսպորտին, երեթեւեկող մանկավարժների  տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը, վարչական ղեկավարների նշանակումներին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47