Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2 ՈՐՈՇՄԱՄԲ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՀԱՏԿԱՑՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ

27.09.2018

Սեպտեմբերի 27-ին կայացած  ՀՀ կառավարության նիստում կառավարության երկու որոշումներով  գումարներ են հատկացվել մարզպետարաններին՝ այդ թվում եւ Սյունիքի:
Առաջին որոշմամբ ՀՀ 2018թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով Սյունիքի մարզպետարանին հատկացվել է  134 մլն 407 հազար դրամ, որով կիրականացվի.
-Գորիս համայնքի դիտակետի եւ հարակից ճանապարհի վերակառուցում՝  59 մլն 904 հազար դրամ,
-Գորիս համայնքի մշակույթի տան հարակից ճեմուղու բարեկարգում եւ Գորիս համայնքի կենտրոնական հրապարակին հարակից տարածքի բարեկարգում (Գավառագիտական թանգարանի հարակից այգի)՝ 61 մլն 128 հազար դրամ,
 -Քաջարան համայնքի մարզահրապարակի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով՝ 13 մլն 375 հազար դրամ:  
Մեկ այլ որոշմամբ 2018թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումարներ են հատկացվել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, եւ Սյունիքի մարզում այս հատկացմամբ կիրականացվեց հետեւյալ ծրագրերը.
-Կապան քաղաքի մի շարք թաղամասերում միակողմանի եւ երկկողմանի ջրընդունիչ հորերի ու սելավատարների /թվով 12 հատ/ կառուցում՝ 15 մլն 300 հազար դրամ,
-Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգում՝ 45 մլն դրամ,
-Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 144 մլն դրամ,
-Կապան քաղաքի բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում՝ 12 մլն 40 հազ դրամ,
-Կապան քաղաքի կամուրջների վերանորոգում՝ 22 մլն 500 հազ դրամ,
-Օխտար բնակավայրի դպրոցի տանիքի վերանորոգում՝ 20 մլն դրամ,
-Սիսիան քաղաքի թիվ 4 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում՝ 20 մլն դրամ,
-Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի ջրագծի կառուցում՝ 18 մլն դրամ,
-Կապան համայնքի Ձորաստան բնակավայրի ջրագծի վերանորոգում՝ 5 մլն 400 հազար դրամ,
-Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի կոյուղագծի կառուցում՝ 13 մլն 500 հազար,
-Կապան համայնքի Բաղաբուրջ թաղամասի խմելու ջրի ջրատարի եւ ՕԿՋ-ի կառուցում՝ 18 մլն դրամ ,
-Գորիս քաղաքի թիվ 5 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում եւ ջեռուցում՝ 30 մլն դրամ,
-Խնձորեսկ գյուղի դպրոցի պատուհանների փոխում եւ տանիքի վերանորոգում՝ 25 մլն դրամ,
-Սիսիան համայնքի Նար-Դոս 5 բազմաբնակարան շենքի աստիճանահարթակի վերանորոգման նպատակով Սիսիան համայնքին աջակցության տրամադրում՝ 19 մլն 950 հազար դրամ:
Տվյալ ծրագրերի իրականացման համար, բացի վերոնշյալ պետական հատկացումներից (բացառությամբ դպրոցներին առնչվող 4 ծրագրից) աշխատանքի ընդհանուր արժեքի 10 տոկոս համաներդրում պետք է կատարեն համայնքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02