Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԻՍԻԱՆԻ Ե՛Վ ՏՂԱՆԵՐԻ, Ե՛Վ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԵՐԸ՝ ՀՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ

30.09.2018

Սեպտեմբերի 30-ին մայրաքաղաքում ավարտվեց ՀՀ 2018 թվականի վոլեյբոլի պատանեկան առաջնությունը:

Մրցաշարին մասնակցում էին  տղաների 8 եւ  աղջիկների 6 թիմեր:

Տղաների պայքարում չեմպիոն դարձավ Սիսիանի տղաների թիմը, երկրորդ տեղ գրավեց Շենգավիթի թիմը, երրորդ տեղ՝ Աջափնյակի: Աղջիկների պայքարում եւս  չեմպիոն դարձավ Սիսիանի թիմը, երկրորդ տեղ գրավեց Արցախի թիմը, երրորդ՝ Աշտարակի թիմը:

Սիսիանի թիմերը ներկայացնում են Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցը, խմբերի մարզիչն է Հայկ Հայրապետյանը:

Մրցանանակիր թիմերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանի եւ փոխնախագահ Արթուր Եթիմյանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով, մեդալներով, գավաթներով:
Լավագույն մարզիկները հատուկ մրցանակներ ստացան, իսկ թիմերը ՀՎՖ-ից  ստացան գնդակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28