Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՄԵԿԴԱՐՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՏԱՏԻՆ

01.10.2018

Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն այցելել է գորիսեցի 100-ամյա Արեւհատ Սինանյանին:

Մարզի ամենատարեց բնակիչը եւս գորիսից է՝ Սվարանց գյուղից 106-ամյա Սաթենիկ Հակոբյանը. նրա տուն նախատեսված այցից առաջ պարզվեց, որ առողջական խնդիրների պատճառով Սաթենիկ տատին զավակները տեղափոխել են իրենց մոտ, եւ այցը հետաձգվեց: 
Մարզպետարանն օրվա առթիվ դրամական հատկացում էր նախատեսել մարզի 2 ամենատարեցների համար, իսկ Արեւհատ տատին մարզպետն իր տեղակալ Գոռ Թադեւոսյանի հետ այցելեց ծաղկեփնջով: 
100-
ամյա կինն իր ծննդյան օրը չի հիշում, այն նշված չէ նաեւ անձնագրում: 1946թ. ամուսնու հետ Հայաստան են գաղթել Պարսկաստանից եւ բնակություն հաստատել Սյունիքում, հինգ զավակ մեծացրել:
Արեւհատ Սինանյանը գորգագործ է եղել, եւ մարզպետին ցույց տվեց իր աշխատանքները, այնուհետեւ ջերմ զրույց ծավալվեց, եւ 100-ամյա տատն իր կյանքից հուշեր պատմեց Կարեն Համբարձումյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 17:15:57