Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

01.10.2018

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզպետարանում եռակողմ պայմանագրեր կնքվեցին Սյունիքի մարզպետի, ՀՀ առողջապահության նախարարի եւ մարզի 5 բժշկական կենտրոնների (Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի) տնօրենների միջեւ, որոնցով ԲԿ-ներին հանձնվեցին մարզ ժամանած՝ Չինաստանի ԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված՝ մարզին հասանելիք շտապ օգնության գծային մեքենաներն ու ռեանոմոբիլները: 

Պայմանագրերի վավերացման արարողությունից հետո մարզպետ Կարեն Համբարձումյանը եղավ Կապանի բժշկական կենտրոնում, ծանոթացավ նոր ստացված մեքենաներին ու դրանց հնարավորություններին, ընդ որում՝ մեքենաներն իրենց հետ ունեն եւ կահավորված են բուժօգնության համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներով ու պարագաներով: 
Իսկ այսօր մարզի ղեկավարն այցելեց Գորիսի բժշկական կենտրոն՝ այնտեղ եւս ծանոթանալով նոր ստացված մեքենաներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29