Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

17.10.2018

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանում:

Մարզի նոր ղեկավարը նախ մարզպետարանի վարչությունների եւ բաժինների պետերին, հայեցողական  պաշտոն զբաղեցնողներին  ծանոթացրեց իր աշխատանքային սկզբունքներին եւ իր ղեկավարությամբ  կոլեկտիվի առաջիկա արդյունավետ աշխատանքի տեսլականին՝ ներկայացնելով իր պահանջները, այն է՝ պետք է աշխատել  փոխվստահության մթնոլորտում, ու նաեւ յուրաքանչյուրը պետք է զգա իր անձնական պատասխանատվությունը:

Նա ասաց նաեւ, որ ինքը քաղաքականացված չէ եւ չի քաղաքականացվելու եւ հավելեց. «Եկել եմ, իրոք, գործ անելու եւ օգտակար լինելու համար»:

Մինչ խորհրդակցությունը պարոն Պողոսյանը շրջայց էր կատարել մարզպետարանում, ծանոթացել աշխատակազմին եւ նշեց, որ ուրախ է կառույցում տեսնել տարբեր տարիքի մարդկանց ու նաեւ՝ շատ երիտասարդների. «Դա նշանակում է, որ այստեղ համատեղվում են փորձն ու երիտասարդությունը»:

Այնուհետեւ մարզպետարանի վարչությունների եւ բաժինների ղեկավարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատասխանատվության շրջանակը, գործառույթները, աշխատանքի բնույթը՝ խոսելով  նաեւ տվյալ բնագավառում առկա հրատապ խնդիրների մասին ու անելով առաջարկներ:  
«Աշխատելու ենք՝ սթափ դատելով, քննարկելով եւ կոլեգիալ որոշումներ ընդունելով», - խորհրդակցությունն այսպես ամփոփեց Հունան Պողոսյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47