Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

18.10.2018

Հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել. օրվա առաջին կեսին՝ մարզի համայնքների, երկրորդ կեսին բուժհաստատությունների ղեկավարների հետ:

Հանդիպումների նպատակն էր ծանոթանալ ներկաներին հետ, ինչպես նաեւ մարզպետը ներկայացրեց իր աշխատանքի հիմնական սկզբունքները, դիրքորոշումները, պահանջները:

Երկու հանդիպումների ժամանակ էլ Հունան Պողոսյանը կարեւորեց կոռուպցիոն երեւույթների բացառումը ներկաներին վերաբերող ոլորտներում, ստանձնած պարտականություններին անձնական մեծ պատասխանատվությամբ մոտենալը:

Սյունիքի 8 համայնքների ղեկավարներից  յուրաքանչյուրն ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց համայնքի մասին՝ համառոտ խոսելով նաեւ հրատապ խնդիրներից:

Նույնկերպ բժշկական կենտրոնների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերի, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի տնօրենները   ներկայացրեցին իրենց ղեկավարած բուժհաստատություններն ու  մտահոգիչ հարցերը:

Մարզպետը նշեց, որ առաջիկայում առավել մանրամասնորեն  թե՛  համայնքներին,  թե՛ առողջապահական հիմնարկներին կծանոթանա մարզի տարածքում իր կատարելիք այցերի ընթացքում:

Իսկ ներկաներից նախեւառաջ պահանջեց՝ չքաղաքականացնել իրենց ղեկավարած կառույցները, այնպես աշխատել, որ քաղաքացին իրենցից դժգոհ չհեռանա, իսկ դրա համար ջանք պետք է գործադրեն ու առավել արդյունավետությամբ գործեն ե՛ւ մարզպետարանը,  ե՛ւ  համայնքապետարանները,  ե՛ւ իրենց ենթակայությամբ գործող  հիմնարկներն ու աշխատակիցները:

Իսկ իրեն ներկայացնելիս՝ Հունան Պողոսյանը շեշտեց, որ եկել է  ծառայելու, աշխատելու եւ ներկաների օգնությամբ զարգացնելու մարզը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47