Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

20.10.2018

Սիրելի՛ կապանցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Սյունյաց մարզկենտրոն Կապանի օրվա կապակցությամբ: Քաղաքի օրը, հիրավի, այն տոնն է, որը  համախմբում է թե՛ այստեղ, թե՛ դրսում բնակվող կապանցիներին, առիթ դառնում բոլորի համար՝ արտահայտելու իրենց  սերը,  ջերմությունն ու նվիրվածությունը հարազատ բնօրրանի հանդեպ:

Կապանը հերոսական էջեր է գրանցել Հայոց տարեգրության եւ՛ հին դարերի, եւ՛ նոր պատմության էջերում, ու այսօր էլ լինելով Սյունիքի կենտրոնը՝ իր փառավոր անցյալով, խոստումնալից ներկայով առավել քան պարտավորեցնում է մարզային իշխանություններին՝  անելու հնարավորը՝ օր առաջ այս համայնքն առավել ծաղկուն ու զորեղ տեսնելու համար:

Որպես մարզի ղեկավար՝ գիտակցում եմ, որ ստանձնել եմ լուրջ պատասխանատվություն եւ հուսով եմ՝ կարդարացնեմ բոլորիդ սպասելիքներն ու ներդրում կունենամ նաեւ առավել թեթեւացած հոգսերով  Կապան ունենալու գործում:

Դրա համար  կփորձենք կյանքի կոչել ու իրագործել նոր ծրագրեր, ավարտել արդեն սկսվածները՝ հաշվի առնելով նաեւ յուրաքանչյուրիդ կարծիքը, առաջարկները,  համայնքի զարգացման ձեր տեսլականը:

Կապանն իր ունեցած ռազմավարական դիրքի ու նշանակության հետ մեկտեղ,  իր  պատմամշակութային հարուստ ժառանգությանը զուգահեռ նաեւ մեր հանրապետության տնտեսական լուրջ հենասյուներից  է, եւ նրա կայուն ընթացքն ու զարգացումն ապահովելու կարեւորությունը գիտակցում ենք բոլորս:    

Տոնական  այս օրը ցանկանում եմ, որ հնարավորինս վաղ ապագայում ունենանք  առավել բարեկարգ ու անհոգ, բարեկեցիկ կյանքով ապրող բնակիչներով Կապան:

Շարունակեք սիրել, գնահատել, նվիրվել Կապանին, ամենքդ կարեւորեք ձեր անձնական ներդրումը համայնքի շենացման գործում: 

Թո՛ղ բոլորիդ  ընտանիքներում տիրի խաղաղությունը, ջերմությունը, լավատեսությունը:

Շնորհավո՛ր տոնդ,Կապան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03