Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ «ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՎԱՆԻ» ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

21.10.2018

Սիրելի՛ երեւանցիներ

Երեւանի հարգելի՛ քաղաքապետ եւ ավագանու անդամներ

Շնորհավորում եմ բոլորիս Երեւանի օրվա կապակցությամբ:

Հայոց մայրաքաղաքն իր հիմնադրման 2800-ամյակն է նշում, եւ օրը տոնական է ոչ միայն երեւանցիների, այլեւ համայն հայության համար, քանզի Երեւանը  դեպի իրեն է ձգում  աշխարհի բոլոր ծագերում բնակվող հայերին, համախմբում ամենքիս, իսկ հեռացողին՝ նորից կանչում Հայաստան:

Գնահատենք ու մեր հարգանքը մատուցենք բոլոր նրանց,  ովքեր հիմնել ու կառուցել են մեր սիրելի Երեւանը,  մասնակցել նրա շինարարությանը, կերտել նրան բնորոշ ուրույն քաղաքային կոլորիտն ու  այսօր  էլ շարունակում են ամբողջացնել նրա կերպարը:

Իսկ քաղաքի դեմքն առաջին հերթին իր  բնակիչներն են, որոնք պետք է  պահպանեն այդ դիմագիծը, խնամքով վերաբերվեն մեր հանրապետության «սրտին»:

Հայաստանի  մայր քաղաքին իր հիմնադրման այս լուսավոր տոնին մաղթում եմ առավել սրընթաց բարգավաճում, զարգացում, անմոռանալի իրադարձություններով լի առօրյա, իսկ երեւանցիներին ու քաղաքի հյուրերին` բարձր տրամադրություն ու բարօրություն:

Շնորհավո՛ր տոնդ, Երեւան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39