Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
22.10.2018

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել Կապան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած՝ Կապանի համայնքապետի ընտրության նախնական արդյունքների.
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` 34 969:
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընտրողների ընդհանուր թիվը` 0:
Ընտրողների ընդհանուր թիվը` 34 969:
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 19 503:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը` 37 000:
Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը` 5 200:
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը` 19 499:
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը`1:
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը` 19 500:
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը`5 199:
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը`17 500:
Անվավեր քվեաթերթիկների թիվը` 199:
ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ ՎԱՐՈՒԺԱՆԻ՝ 8 499 ձայն:
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՐԱՄԻ՝ 297 ձայն:
ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՌԱԶՄԻԿԻ՝ 10 507 ձայն:
Անճշտությունների գումարային չափը` 2:
Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Գեւորգ Փարսյանը: