Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՇխԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

24.10.2018

Հոկտեմբերի 24-ին Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել Գորիսի համայնքապետարանի բաժինների պետերի, հայեցողական պաշտոն զբաղեցնողների հետ: Մարզի ղեկավարը նշել է, որ այցը ճանաչողական բնույթ ունի եւ ծանոթացել է տարբեր բաժինների աշխատանքներին:

«Իմ հորդորն է, որ յուրաքանչյուր հարց դիտարկեք անձնական պատասխանատվության դաշտում եւ խիստ հետեւողական լինեք աշխատանքի արդյունավետության հարցում », - ընդգծել է Հունան Պողոսյանը
Մարզպետը քննարկումներ է ունեցել նաեւ համայնքի ղեկավարի հետ: Առուշ Առուշանյանը ներկայացրել է համայնքում իրականացվող ծրագրերը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հունան Պողոսյանը նշել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում կուսումնասիրի բարձրացված հարցերը եւ կփորձի ընթացք տալ դրանց լուծմանը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ համայնքի տնտեսական զարգացմանը, կրթամշակութային, սպորտային կյանքի առաջխաղացմանն ուղղված ծրագրերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13