Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ

26.10.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում մասնակցեց «Հանքարդյունաբերության արդիական հիմնախնդիրները» գիտաժողովի բացման արարողությանը: 

Գիտաժողովը նվիրված է համալսարանի հիմնադրման 85-ամյակին եւ իր աշխատանքները կամփոփի վաղը: 
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: 
Այնուհետեւ գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց Սյունիքի մարզպետը: Նա համալսարանի հիմնադրման 85-ամյակի առիթով շնորհավորեց բուհի եւ Կապանի մասնաճյուղի դասախոսական կազմին, տարբեր տարիների ղեկավարներին, ուսանողներին, շրջանավարտներին:
«Անշուշտ մեծ է ՀԱՊՀ-ի դերը Հայաստանում բարձրագույն կրթություն տալու, որակյալ մասնագետներ պատրաստելու գործում: 
Գովելի է այսօր նման գիտաժողովի կազմակերպումը Կապանում, եւ ուրախ եմ, որ հատկապես մարզում գործող մասնաճյուղն է իր շուրջը հավաքել մեր գիտական աշխարհի ներկայացուցիչներին: Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնողներին եւ գիտաժողովի կազմկոմիտեին», - նշեց Հունան Պողոսյանը: 
Քանի որ գիտաժողովը նվիրված է հանքարդյունաբերությանը, մարզպետը նաեւ ներկաներին խնդրեց ուշադրություն դարձնել նրան, որ այդ ոլորտում՝ պատասխանատու շահագործմամբ եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նվազագույնի հասցվեն մարդկանց ու շրջակա միջավայրին հասցվող վնասները: 
Գիտաժողվին մաղթելով բովանդակալից քննարկումներ եւ արդյունավետ աշխատանք՝ մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ նման ձեռնարկումները կդառնան ավանդական եւ Երեւանից դուրս պարբերաբար այսօրինակ գիտաժողովներ կկազմակերպվեն՝ մարզի գիտակրթական կյանքին բերելով թարմություն եւ աշխուժություն: 
Այնուհետեւ մասնակից գիտնականները հանդես եկան թեմային առնչվող զեկուցումներով: 
Քանի որ առաջին անգամ էր այցելում ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղ եւ օգտագործելով առիթը՝ Հունան Պողոսյանը նաեւ շրջեց բուհում՝ զրուցելով դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, եղավ լաբորատորիաներում, ծանոթացավ կրթօջախի տեխնիկական հագեցվածությանն ու նյութատեխնիկական այն հարուստ բազային, որն այսօր օգտագործում է մասնաճյուղը՝ ուսանողների համար արդիական մեթոդներով ուսում կազմակերպելիս: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29