Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

26.10.2018

Հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ մարզում ճանապարհների շինարարություն եւ շահագործում իրականացնող ընկերությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ:

Հանդիպումն ուներ առաջին հերթին ճանաչողական բնույթ, ինչպես նաեւ առաջիկա ձմեռացման խնդիրները քննարկելու նպատակ:

Ներկաները տեղեկացրեցին իրենց սպասարկած ճանապարհային հատվածների, դրանց վիճակի, աշխատանքի ծավալների մասին:

Մարզպետը նաեւ  հետաքրքրվեց, թե ընկերությունները անհրաժեշտ ինչ տեխնիկական միջոցներ ու մասնագետներ ունեն: Պարզվեց, որ ճանշինները տեխնիկայի պակասից չեն բողոքում, իսկ կադրային  խնդիրներ ունեն. անգամ  կա տեխնիկա, որն աշխատեցնող մասնագետ չունեն:

Քանի որ առջեւում ձմեռն է, եւ Սյունիքի մարզով է անցնում Հայաստանի համար կենսական՝ Արցախի հետ կապող մայրուղին, Հունան Պողոսյանը ուշադրություն հրավիրեց հատկապես ձմռան ամիսներին ճանապարհների անցանելիությունը ապահովելու վրա, հարցրեց դրա հետ կապված խնդիրների, կուտակած աղ ու ավազի պաշարների մասին:  

Խոսվեց նաեւ այս ընկերությունների՝ համայնքապետարանների, փրկարար ծառայության եւ այլ կառույցների հետ համագործակցության մասին:

Ճանապարհաշինարարները տեղեկություններ հաղորդեցին վերջին ժամանակներում մարզում  իրականացված ճանապարհների նորոգումների եւ առավել վատ վիճակում գտնվող հատվածների մասին:

Մարզպետը հորդորեց շինարարական եւ նորոգման աշխատանքների ընթացքում հետեւում թողնել նախկինում ընդունված ինչ-ինչ արատավոր երեւույթներ եւ անպայման լավագույն որակ ապահովել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30