Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԻՍԻԱՆ

27.10.2018

Շարունակելով ճանաչողական այցերը մարզի համայնքներ՝ հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եղավ Սիսիանում:
Մարզպետը նախ այցելեց Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, եւ նախկինում ծրագրված միավորման կասեցումից հետո այստեղ իրավիճակը դեռեւս չի կայունանում, ու  կազմակերպության առողջացման համար  գործընթացներ պետք է իրականացվեն:
Կոլեկտիվի եւ տնօրենության հետ հանդիպման ժամանակ Հ.Պողոսյանը քննարկեց  ԲԿ-ում ստեղծված իրավիճակի պատճառներն ու խնդիրների հաղթահարման տարբերակները: Բժշկական կենտրոնը ֆինանսական մեծ պարտքեր է կուտակել, առկա է նեղ մասնագետների խնդիրը, սարքավորումները շատ հին են, իսկ շենքային  պայմանները որոշ մասնաշենքերում անմխիթար են... Այս ամենը, բնականաբար, նաեւ զինվորական հոսպիտալի հետ մրցակցության համատեքստում է, եւ  ճգնաժամից դուրս գալու առաջիկա քայլերից մեկը օպտիմալացումն է:  Բուժքույրերի հաստիքների կրճատում է սպասվում, եւ խոսվեց այն մասին, թե ինչպես պետք է այդ ամենը հնարավորինս անցավ ու առանց  սոցիալական լուրջ հետեւանքների կազմակերպել: Այդ տարբերակները դեռեւս քննարկվում են կոլեկտիվում, ու անձնակազմը  միասնական կարծիք չունի...
Բժիշկները եւս, ԲԿ-ի ներկա վիճակը հաղթահարելու ուղիների մասին  իրենց մտահոգություններն ու կարծիքները ներկայացրեցին մարզպետին:
Հունան Պողոսյանը, փաստելով, որ օպտմալացումն անխուսափելի է,  հորդորեց կրկին քննարկել դրա ուղիները կոլեկտիվում եւ  միասնական   հայտարարի գալ եւ,  ի վերջո, հասնել գլխավոր նպատակին. «Հիվանդը պետք է գոհ հեռանա այստեղից...»:
Մարզի ղեկավարը շրջեց նաեւ կենտրոնի մասնաշենքերում, ծանոթացավ պայմաններին ու սարքավորումներին. այստեղ միայն մասնակի նորոգումներ են կատարվել շենքը հիմնանորոգման ու կահավորման  կարիք ունի, իսկ սարքավորումները չափազանց հին են...  
Օրվա 2-րդ կեսին Սյունիքի մարզպետը հանդիպեց Սիսիան  համայնքի  ղեկավար Արթուր Սարգսյանի ու համայնքապետարանի աշխատակազմի հետ, ծանոթացավ աշխատակիցներին, յուրաքանչյուր  բաժնի գործառույթներին, հետաքրքրվեց սեփական եկամուտների կատարման ընթացքով ու ցուցանիշներով, համայնքի առաջնահերթ  խնդիրներով:  
Ինչպես մյուս համայնքներում, այստեղ եւս մարզի ղեկավարը ներկաներին ծանոթացրեց իր աշխատանքային սկզբունքներին, դիրքորոշումներին, ակնկալիքներին՝ ՏԻՄ-ից եւ համայնքային ծառայողներից: Կարեւորելով աշխատակիցների կատարողական կարգապահությունը եւ անձնական մեծ պատասխանավությունը՝ Հունան Պողոսյանը նշեց, որ համայնքապետարաններն ու մարզպետարանը  պետք է աշխատեն որպես մեկ միասնական թիմ՝ հանուն Սյունիքի եւ նրա բնակիչների:

  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11