Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

31.10.2018

Հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների առաջին ընդունելությունը կատարեց. դրան մասնակցեց 43 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր երեսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` ինը,  տանիքի վերանորոգման` երկու, գյուղը ոռոգման ջրով ապահովելու խնդրանքով` մեկ քաղաքացի:

Դրամական օգնության բոլոր դիմումներին  դրական լուծում է տրվել:

Աշխատանքի տեղավորման մասին դիմումները հաշվառվել են եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են տանիքների վերանորոգման եւ գյուղի ոռոգման  ջրի հետ կապված խնդիրների  մասին դիմումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11