Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

02.11.2018

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նոյեմբերի 2-ին այցելեց Տեղ խոշորացված համայնք, որը 7 նախկին գյուղական համայնք է միավորում:

Տեղի համայնքապետարանում մարզպետը հանդիպում ունեցավ աշխատակազմի, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների ու բնակիչների հետ:
Համայնքապետարանի մասնագետները ներկայացրեցին իրենց գործառույթները, վարչական ղեկավարները՝ գյուղերի ներկա վիճակն ու հրատապ խնդիրները: 
Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը մարզի ղեկավարին տեղեկացրեց համայնքում այժմ ընթացքի մեջ գտնվող եւ ըստ դոնորների հետ պայմանավորվածությունների ծրագրված աշխատանքների մասին: 
Իսկ խնդիրները, ինչպես բոլոր համայնքներում՝ ըստ բնակավայրերի բազմաթիվ են ու բազմաբնույթ՝ հանրային շինությունների նորոգումներ, ճանապարհների բարեկարգում, մանկապարտեզների բացում, խմելու եւ ոռոգման ջրի սակավություն կամ բացակայություն: Գազիֆիկացված բնակավայրերում կա ներքին ցանցի կառուցման եւ բնական գազը մատչելի տարբերակով մինչեւ տներ հասցնելու հիմնախնդիրը, որի շուրջ այժմ մարզպետարանը բանակցում է: Իսկ Քարաշենում առաջիկա 1 տարում դրամաշնորների միջոցով նորոգված մանկապարտեզի շենք ու նորաբաց ՆՈՒՀ կունենան: Դեռեւս լուծված չէ Խնածախի խոշոր հրդեհից տուժած բնակիչների փոխհատուցման հարցը, որի ուղղությամբ մարզպետարանը աշխատանք է տանում: 
Ներկաները բողոքեցին նաեւ մթերված կաթի՝ գոնե ինքնարժեքով իրացման անհնարինությունից, քանի որ շուկայում անառողջ մրցակցություն կա ներմուծված էժան կաթի փոշու հետ:
Խոսեցին նաեւ որակյալ սերմացուի, մատչելի պարարտանյութերի ժամանակին ձեռքբերման մասին, որում ակնկալում են մարզպետարանի աջակցությունը: 
Ամփոփելով հանդիպումը՝ Հունան Պողոսյանը համայնքապետարանի պատասխանատուներին ներկայացրեց իր պահանջները՝ կոչ անելով աշխատել ի շահ բնակչի եւ բացառել կոռուպցիան ու այլ արատավոր երեւույթները, համագործակցել մարզպետարանի աշխատակազմի հետ, պահպանել աշխատանքային կարգապահությունը: 
Այնուհետեւ Սյունիքի մարզպետը եղավ Գորիսում եւ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ շրջայց կատարելով քաղաքում՝ ծանոթացավ ներկա պահին այստեղ իրականացվող քաղաքաշինական ծրագրերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 17:22:43