Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏՎԵՑ ՊԱՏՄԱԲԱՆԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏԸ

07.11.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ընդունեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, Կապանում (եւ ոչ միայն) հայտնի վաստակաշատ պատմաբան, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գրիշա Սմբատյանին:
Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ՝ մարզի մշակութային կյանքում ունեցած վաստակի, հայրենի երկրամասին նվիրված պատմավավերագրական արժեքավոր աշխատությունների համար մարզպետը շնորհակալագիր հանձնեց թանգարանի տնօրենին: Հ.Պողոսյանը, նշելով, որ պարոն Սմբատյանը շնորհակալ աշխատանք է կատարում, առողջություն մաղթեց նրան՝ տեղեկացնելով նաեւ, որ երկարաձգվել է «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նրա աշխատանքային գործունեության ժամկետը:  Մարզի ղեկավարը խոստացավ առաջիկայում  այցելել թանգարան ու առավել մանրամասնորեն ծանոթանալ մշակութային այս օջախի ու Գ.Սմբատյանի գործունեությանը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ պատմաբանը հրատարակված իր վերջին գիրքը՝ ընծայագրով, նվիրեց մարզպետին:
Գրիշա Սմբատյանն  իր աշխատանքային տարիներն ու ստեղծագործական, գիտական միտքը նվիրել է Սյունիքի, հատկապես Կապանի տարածաշրջանի պատմության ուսումնասիրմանը, արխիվային ու բանահավաքչական բազմաթիվ նյութերի, փաստաթղթերի, պատմական բացառիկ անցքերի մասին հիշողությունների, տեղեկատվական աղբյուրների բացահայտմանը,  դրանք դարձրել գիտական աշխատություններ,  հրատարակված գրքեր ու հոդվածներ մամուլում: Չոր փաստերի ու թվերի պատմագրություն չեն նրա գրքերն ու հոդվածները, այլ գրված են գեղարվեստական հետաքրքիր լեզվով եւ ընթերցվում են մեկ շնչով ու բավականությամբ: Գ.Սմբատյանը նաեւ ելույթներով, զեկուցումներով է հանդես եկել տարբեր գիտաժողովներում ու միջոցառումներում: Իր դասավանդելու տարիներին, լինելով տարածված կաղապարներից դուրս ու  տարբերվող մանկավարժ, բազում աշակերտների առջեւ բացել է պատմագիտության հետաքրքիր աշխարհը:
Նա հրատարակված հինգ գրքի հեղինակ է՝ «Հարյուրամյա  պատերազմ. Օրեր եւ մարդիկ», (Երեւան, 2003թ.), «Դարձ ի շրջանս  յուր», (Հովհաննես Ղուկասյանի հուշագրությունը, Երեւան, 2007թ.), «Երկաթե  վարագույրից  այս կողմ», (Երեւան, 2009թ.), «Դարձ ի շրջանս  յուր. Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով», (Երեւան, 2016թ.), «Սյունիքը  փորձության   մեջ. Հայ-թաթարական բախումները»  (Երեւան, 2017 թ.):
Տպագրության  է պատրաստում    «Սյունիքի նորագույն պատմության էջեր. տարեգրություններ, ճակատագրեր, վավերագրեր»  եւ  «1949-ի հունիսի 14-ը»  գրքերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33