Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

08.11.2018

Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական եւ կազմակերպական հարցերին: Ներկա էին ընտրական գործընթացին մասնակցող անձինք՝ մարզի համայնքների  ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական  հանձնաժողովների նախագահները, ոստիկանության, անձնագրային բաժանմունքների, մարզի ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:  

Մարզպետ Հունան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ընտրությունները պետք է անցնեն անթերի՝ բարձր մակարդակով, օրինականության սահմաններում եւ առանց  միջադեպերի ու խախտումների: Իսկ դա ապահովելու համար  յուրաքանչյուրն իր պատասխանատվության սահմաններում պետք է անի ամեն հնարավորը:

Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն առավել  մանրամասնորեն լսարանին  ներկայացրեց ընտրությունների ժամանակացույցը, ներկաների պատասխանատվության շրջանակն ու գործառույթները, պատասխանեց հարցերի: Քննարկվեց ձեւավորվող տեղամասերը անհրաժեշտ տեխնիկական եւ անխափան կապի միջոցներով  ապահովելու հարցը: Հունան Պողոսյանը հանձնարարեց ճանշիններին աշխատել, որ  ընտրության օրը տեղամասեր տանող ճանապարհներն  անցանելի լինեն:

Իրենց նկատողություններով, պարզաբանումներով հանդես եկան նաեւ մարզում գործող 2 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33