Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.11.2018

Սիրելի՛ հայրենակիցներ

 

Նոյեմբերի 10-ին լրանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 22-ամյակը:

Այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։ 

Անցած տարիների փորձի հիման վրա կարող ենք արձանագրել, որ չնայած համակարգը երկար ճանապարհ է անցել, գրանցել որոշակի հաջողություններ, սակայն դեռեւս ունի խնդիրներ ու աստիճանական զարգացումներով ավելի բարձր մակարդակների հասնելու պահանջ:

Իսկ տվյալ նպատակը նոր կառուցվող Հայաստանի ներկա պայմաններում կարիք ունի առավել թարմ մոտեցումների եւ համակարգային լուրջ բարեփոխումների, որին ձեռնամուխ կլինի մեր պետությունը՝ իրականացնելով համայնքների կարողությունների զարգացման ու ամրապնդման իրատեսական քաղաքականություն։ 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս պետական այս կարեւոր տոնի առիթով եւ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք եմ մաղթում տեղական ինքնակառավարման ոլորտի ու նրա հետ համագործակցող պետական կառավարման համակարգի աշխատակիցներին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36