Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԸ՝ 2018-Ի ԲԱՐԵԿԱՐԳ, ՍԻՍԻԱՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

11.11.2018

Նոյեմբերի 10-ին մայրաքաղաք Երեւանում  տեղի ունեցավ «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով ընդունելություն՝  Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

Միջոցառման շրջանակներում անցկացվեց  նաեւ «Լավագույն համայնք   2018» մրցանակաբաշխությունը։

2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը՝ որպես համայնքների գնահատման ու խրախուսման միջոց։

Անդրադառնալով լավագույններին ընտրելու չափանիշներին՝Հայաստանի համայքների միության նախագահ Էմին Երիցյանն ասաց, որ հաշվի է առնվել նաեւ այն, թե ընտրված համայնքն ինչպիսի ճանաչում ունի բնակիչների շրջանում. «Համայնքը կարող է բավարարել չափանիշները, աշխատանք անել, ներկայացնել թվերով, տեսանյութերով, բայց բնակչությունը չունենա այդ կարծիքը: Ուստի, որպեսզի այդ դիսոնանսը չլինի, մենք բնակիչների կարծիքն էլ ենք հաշվի առել»:

2018 թ. «Բարեկարգ համայնք» անվանակարգում մրցանակ ստացավ Գորիսը, (նաեւ Տաշիրը), «Տարվա երիտասարդական համայնք»  ճանաչվեց Սիսիանը:

Սյունիքի մարզպետարանը շնորհավորում է մարզի երկու համայնքներին՝  մրցանակների եւ գնահատանքի կապակցությամբ. սա համայնքապետարանների, տարածքային կառավարման  մարմնի, համայնքային իշխանությունների եւ բնակիչների համատեղ հաղթանակն է, որը նաեւ պատասխանատվություն  է ու պարտավորեցնում է  այսուհետ եւս արդարացնել լավագույնի կոչումը եւ աշխատել առավել մեծ  նվիրումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33