Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ

11.11.2018

Սիրելի՛ սյունեցիներ

Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է իր նախաձեռնությամբ մարզում անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների մեկնարկի մասին
Սյունիքի համայնքներն իրենց մշակութային ծրագրերով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանդես կգան մեր մարզի տարբեր համայնքներում:

Եվ այսպես, առաջին երկու միջոցառումների մասին.

Նոյեմբերի 14-ին Սիսիան համայնքն իր մշակութային ծրագրով հանդես կգա Կապանի մշակույթի կենտրոնում. 
⏺️Ժամը 17:15-ին՝ նկարների եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի ճեմասրահում:
⏺️Ժամը 18:00-ին՝ համերգային ծրագիր կենտրոնի մեծ դահլիճում:

Նոյեմբերի 16-ին Կապան համայնքն իր մշակութային ծրագրով հանդես կգա Մեղրի քաղաքի մշակույթի կենտրոնում: 
⏺️Ժամը 17:15-ին՝ նկարների եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն:
⏺️Ժամը 18:00-ին՝ համերգային ծրագիր:

Մուտքն անվճար է, սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու միջոցառումներին: 
Մարզի մյուս համայնքներում նախատեսվող մշակութային շրջագայությունների մասին եւս նախապես կտեղեկացնենք:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33