Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

12.11.2018

Սիսիան քաղաքում սկսվել են Նար-Դոս 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի աստիճանահարթակի վերանորոգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ այս նպատակով 2018թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար հատկացումների շարքում տրամադրվել էր 19 մլն 950 հազար դրամ, եւս 1 մլն 50 հազար դրամ նշված շինաշխատանքների համար տրամադրում է Սիսիան համայնքը
Աստիճանահարթակն ավելի քան 10 տարի գտնվում էր վթարված ու անմխիթար վիճակում ու վտանգավոր էր դարձել բնակիչների համար. խնդրի լուծման ակնկալիքով համայնքապետարանն ու բնակիչները բազմիցս տարբեր ատյաններ էին դիմել
Ներկայումս այն ամբողջովին քանդվել է, ու փոխարենը կկառուցվի լիովին նոր աստիճանահարթակ
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Հիդրո» ՍՊԸ-ն, նախատեսված է դրանք ավարտել մինչեւ գալիք տարվա նոյեմբեր ամիսը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59