Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ

14.11.2018

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի սոցիալական աջակցության տարածքային չորս գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման հիմնական նպատակը ոլորտի մարզային պատասխանատուներին ծանոթանալն էր:

Մարզի ղեկավարը նշեց, որ ներկաները գործ ունեն կոռուպցիոն երեւույթների  առումով  ամենառիսկային ոլորտներից մեկի հետ եւ կոչ արեց այսուհետ իրենց աշխատանքում զերծ մնալ բոլոր արատավոր դրսեւորումներից:

Հունան Պողոսյանը նաեւ հետաքրքրվեց վերջին ամիսներին գործակալություններում մարզպետարանի  եւ իրավապահների կողմից իրականացված ստուգումների  հետեւանքներով:

Գործակալությունների պետերը խոսեցին իրենց հուզող խնդիրների մասին, եւ բոլոր տեղերում շենքային պայմանների բարելավման, գույքի եւ տեխնիկական միջոցների ձեռքբերման կարիք կա:

Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության  սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը  տեղեկացրեց, որ նախատեսվող բարեփոխումների ծրագրով, որն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով,  2019-2020  թվականներին այդ խնդիրները կլուծվեն:  

  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33