Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԸ

15.11.2018

Նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների շարքի մեկնարկին. մարզի համայնքների մշակույթը նման ձեւաչափով միմյանց համար ճանաչելի դարձնելու նախաձեռնությունը մարզպետարանինն է, առաջին կանգառը՝ Կապանը, որտեղ իրենց մշակույթը ներկայացրին սիսիանցիները: Առաջիկայում Սյունիքի համայնքները մշակութային ծրագրերով կհյուրընկալեն մեկը մյուսին:

Բացի համայնքների մշակութային ներուժին ծանոթանալու հնարավորությունից, սա նաեւ նոր ծանոթությունների, շփումների լավ առիթ է ոլորտի պատասխանատուների համար:

Միջոցառումներին ներկա էին նաեւ Կապան եւ Սիսիան համայնքների ղեկավարները:

Սիսիան համայնքը Կապանի մշակույթի կենտրոնում նախ ներկայացավ ձեռագործ աշխատանքների, խեցեգործության, ազգային ուտեստների, գեղանկարների, ժողարհեստների նմուշների ցուցադրությամբ: Այնուհետեւ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում ներկայացվեց գեղեցիկ համերգային ծրագիր, որն ընդմիջվում էր ասմունքով, տեսանյութերի ցուցադրությամբ, Սիսիանի եւ սիսիանցիների մասին խոսքով:

Կապանցիները մեծ ջերմությամբ ընդունեցին հատկապես պարային խմբերի կատարումները:

Սիսիանցի հյուրերի համար կազմակերպվել էին նաեւ այցելություններ Կապանի թանգարաններ:

Մշակութային շրջագայության հաջորդ կանգառը վաղն է՝ Մեղրիում. այստեղ իր մշակույթը կներկայացնի Կապանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47