Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ԽՆԱԾԱԽՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

15.11.2018

Նոյեմբերի 14-ին, արձագանքելով նախորդ օրը համացանցում տարածված՝ իրեն ուղղված բաց նամակին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց Տեղ համայնքի Խնածախ գյուղ: Բաց նամակում արծարծվել էր այս բնակավայրում  խոշոր հրդեհից տուժած եւ անտուն մնացած ընտանիքների հարցը:

Մարզի ղեկավարը  հանդիպում ունեցավ այդ ընտանիքների անդամների եւ գյուղի այլ բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգող խնդիրները:

Բնակիչները ցանկանում են դրամական միջոցների տեսքով փոխհատուցում ստանալ:  Չորս տուժած ընտանիքից փաստացի այս պահին գյուղում բնակվում է եւ առանց կացարան է մնացել երկու ընտանիք:

Հունան Պողոսյանն առաջարկեց բնակիչներին փոխհատուցում ստանալուց զատ հարցի լուծման այլընտրանքային եւ առավել իրատեսական տարբերակներ առաջարկել՝ խոստանալով, որ խնդիրը կրկին կքննարկի ՀՀ կառավարության հետ. մասնավորապես, առաջարկվեց համաձայնել նույն գյուղում տներ գնելու եւ իրենց հանձնելու տարբերակին:

Մարզպետը խոստացավ, որ մինչ ընտանիքների բնակեցման հարցի համար վերջնական լուծում գտնելը մարզպետարանը ձմեռվա ամիսներին կհոգա նրանց  ջեռուցման ծախսը:  

Ներկաների եւ Տեղ համայնքի ղեկավարի  հետ քննարկվեց նաեւ Խնածախի  գազիֆիկացման հարցը. 168 ընտանիքից միայն 15-ն է օգտվում բնական գազից,   եւ ներքին գազատար  ցանց կառուցելու ու վառելիքը տներ հասցնելու խնդիր կա: Հունան Պողոսյանն առաջարկեց եռակողմ համաձայնությամբ՝ համայնքապետարան մարզպետարան, բնակիչներ, կրկին քննարկել ու մատչելի  տարբերակ գտնել, ներկայացնել կոնկրետ նախահաշիվ անհրաժեշտ գումարի մասին,  եւ մարզպետարանը միջոցներ կգտնի խնդրի լուծմանն աջակցելու համար:

Խնածախում նաեւ խմելու նոր  ջրատարի կառուցման կարիք կա, ու այդ հարցը եւս քննարկվեց: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29