Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

17.11.2018

Սիրելի՛ ուսանողներ 
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 17-ին: 
Ուսանողական նստարանին երբեւէ նստած ամեն մարդու համար ամենաջերմ հիշողություններով լի ժամանակահատվածն են ուսանողական տարիները:
Ուսումնառության այդ տարիներին են դրվում ձեր ապագա մասնագիտական եւ անձնական հաջողությունների հիմքերը:
Գիտելիքներ ստանալուն զուգահեռ, շփվելով նաեւ սիրելի դարձած իմաստուն դասախոսների հետ, ձեռք բերելով ընկերներ ու կյանքի փորձ՝ ուսանողական ամեն օրը ձեզ համար թեկուզ փոքրիկ, բայց քայլ է աշխարհում սեփական տեղը հաստատելու ճանապարհին: 
Դպրոցական պատանեկան տարիներից հետո այս նոր դերում առավել լրջորեն եք զգում ինքնուրույն որոշումներ կայացնելու պատասխանատվությունը:
Իսկ մենք գիտակցում ենք, որ մեր երկրի, նրա ամեն մարզի, համայնքի, փոքր բնակավայրի ապագայի կերտողը դուք եք: Ուստի, պետք է փորձենք ապահովել լավագույն միջավայրը, որ ստանաք որակյալ ուսում, տեսնեք օրինակելին:
Եղեք նպատակասլաց, եւ ինչու չէ, նաեւ հավակնոտ, փորձեք կյանքի կոչել անգամ անհավանական թվացող գաղափարները, հանդես եկեք նորարարական նախաձեռնություններով՝ երբեք չընկրկելով եւ չհուսահատվելով, եղեք լավատես ու հուսավառ, քանզի դա է թելադրում ուսանողի ձեր կարգավիճակն ու երիտասարդական ավյունը: 
Ցանկանում եմ՝ որտեղ էլ ուսանելիս լինեք, ձեր ապագան տեսնեք Հայաստանում ու ձեր նպաստը բերեք հայրենիքի զարգացմանը, կայանաք թե՛ որպես լավ մասնագետներ, թե՛ մեր երկրի ակտիվ քաղաքացիներ:
Մաղթում եմ բոլորիդ անսպառ եռանդ, գերազանց առաջադիմություն, անհոգ երիտասարդություն, վառ տպավորություններով լի ուսանողական կյանք, կայուն եւ բարեկեցիկ ապագա՝ լի նվաճումներով: 
Թո՛ղ որ ձեզնից յուրաքանչյուրը կարողանա իրականացնել իր երազանքները, իսկ այսօր ստացած գիտելիքները նպաստեն, որ դառնաք պահանջված մասնագետներ եւ մեր պետության հուսալի ապագայի շինարարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02